կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արցախում ձմեռային զորակոչը մեկնարկել է հանդիսավոր արարողությամբ

Արցախում ձմեռային զորակոչը մեկնարկել է հանդիսավոր արարողությամբ

Դեկտեմբերի 17-ին, ՊԲ-ի կենտրոնական հավաքակետում տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն, նվիրված ձմեռային զորակոչի մեկնարկին: Զորակոչիկների առաջին խմբաքանակին շնորհավորելու էին եկել բանակի հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, հրամանատարի՝ ԲՀԱ գծով տեղակալ, գնդապետ Ստեփան Գևորգյանը, ՊԲ-ի ավագ գնդերեցը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են ԱՀ ՊԲ-ից։

Շնորհավորելով օրվա հերոսներին, բանակի հրամանատարի տեղակալներն ու միջոցառման մյուս բանախոսները արժևորել են օրվա խորհուրդը՝ բանակի սերնդափոխության բնականոն իրականացման և հայոց պետականության առջև ծառացած մարտահրավերներին հաջողությամբ դիմագրավելու համատեքստում, հավաստելով, որ զինակոչիկների ծառայության ամբողջ ընթացքում հանրային բոլոր շրջանակներն ու ՊԲ-ի հրամկազմը կլինեն վերջիններիս կողքին և համատեղ ուժերով կլուծեն ծառայությանը խոչընդոտող բոլոր տեսակի խնդիրները:

Միջոցառման ավարտին զինակոչիկներին բաժանվել են աղոթագրքեր, իսկ հետագա ծառայության վայրերի ընտրությունը տեղի է ունեցել ավանդական վիճակահանության միջոցով:

 

  • Կիսվել: