Արցախում դիզվառելիքի գինը նվազել է
Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ վարչության մասնագետների կողմից 2022թ. հոկտեմբերի 17-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 17 առևտրային օբյեկտներում 55 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկում է իրականացվել:
Ինչպես տեղեկացնում են ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից, դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (10.10.2022թ.) համեմատ, արձանագրվել է 13 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 3 գնաճ և 10 գնանկում (գների մոնիթորինգ):
Գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքատեսակների համար գնանկում արձանագրվել է «Դիզվառելիք» 1լիտրը՝ 10 դրամ (1,5 %) ապրանքային շուկայում:
Ծանուցում՝ Հանձնաժողովի կողմից իրականացվող մոնիթորինգների հրապարակումը կատարվում է մանրածախ առևտրի ոլորտում մրցակցությունը խրախուսելու և նշված ապրանքատեսակների մանրածախ գների վերաբերյալ հանրության տեղեկացվածությունը ապահովելու նպատակով: