կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ինտերնետ-պրովայդերը պնդում է, որ այն շրջանը, որտեղ «վնասվել է» մալուխը, գտնվում է Լաչինի միջանցքում. ՀՀ ՄԻՊ-ը՝ ԱՀ-ում ինտերնետ կապի խափանման մասին

Ինտերնետ-պրովայդերը պնդում է, որ այն շրջանը, որտեղ «վնասվել է» մալուխը, գտնվում է Լաչինի միջանցքում. ՀՀ ՄԻՊ-ը՝ ԱՀ-ում ինտերնետ կապի խափանման մասին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն իր թվիթերյան էջում գրառում է կատարել Արցախի ամբողջ տարածքում ինտերնետ կապի խափանման վերաբերյալ:

«Լեռնային Ղարաբաղի շրջափակման 32-րդ օրը: Այսօր դադարեցվել են ֆիքսված հեռախոսակապն ու ինտերնետ կապը։ Տեղական ինտերնետ-պրովայդերը պնդում է, որ այն շրջանը, որտեղ «վնասվել է» մալուխը, գտնվում է Լաչինի միջանցքում, որտեղ Ադրբեջանի իշխանությունները մոբիլիզացրել են կեղծ «էկոակտիվիստներին»»,- նշել է Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնել էինք Արցախի ամբողջ տարածքում ինտերնետ կապի խափանման մասին: 

 

  • Կիսվել: