շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արցախում բուժօգնության կարիք ունեցող ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկն այսօր մահացել է

Արցախում բուժօգնության կարիք ունեցող ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկն այսօր մահացել է

Արցախում բուժօգնության կարիք ունեցող ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկն այսօր մահացել է։ Այս մասին հայտնել է Արցախի «Հանրապետական» ԲԿ գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը։

Հիվանդը պետք է ստուգվեր այլ բժշկական հաստատությունում, քանի որ ուներ նաև այլ առողջական խնդիրներ, բայց ճանապարհի փակ լինելու պատճառով, չի հաջողվել։

Սրտի հրատապ վիրահատության կարիք ունեցող մեկ հիվանդ Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվել է նախ Գորիս, ապա Երևանի համապատասխան բժշկական կենտրոն, որտեղ սրտի բարդ վիրահատություն պետք է կատարվի։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: