երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Արցախում բնակչության սպառած էլեկտրաէներգիայի ծախսերի սուբսիդավորման կարգում փոփոխություններ են կատարվել

Արցախում բնակչության սպառած էլեկտրաէներգիայի ծախսերի սուբսիդավորման կարգում փոփոխություններ են կատարվել

Արցախի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N851-Ն որոշմամբ բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորման կարգում՝ հավասար պայմաններ ապահովելու նպատակով, փոփոխություններ են կատարվել :

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ սույն թվականի օգոստոսի 1-ից բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորումն կիրականացվի էլեկտրաէներգիայի գործող սակագների և 25 ՀՀ դրամի տարբերության չափով, բայց մեկ բնակիչ- բաժանորդի համար ոչ ավելի, քան տարեկան 3250 կՎտԺ:

Ընդ որում՝ մայիս, հունիս, հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսների համար սուբսիդավորումն իրականացվելու է մինչև 150 կՎտԺ ներառյալ, ապրիլ և հոկտեմբեր ամիսների համար՝ մինչև 250 կՎտԺ ներառյալ, իսկ նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար և մարտ ամիսների համար՝ մինչև 400 կՎտԺ ներառյալ:

Հիմք ընդունելով չգազաֆիկացված բնակավայրերում բնակվող բնակիչ բաժանորդների համար գործող արևային ջրատաքացուցիչների ձեռքբերման և տեղադրման աջակցության ծրագիրը, սույն որոշումն սահմանված է Արցախի Հանրապետության բոլոր համայնքների համար:

Գերատեսչությունից պարզաբանել են նաև՝ ԱՀ գազաֆիկացված և չգազաֆիկացված համայնքներում համապատասխան հաշվետու ամսում բնակիչ բաժանորդը վճարում է. ա) որոշմամբ մինչև սահմանված շեմը էլեկտրաէներգիայի սպառման դեպքում՝ 1 կՎտժ-ի դիմաց 25 ՀՀ դրամ, բ) սահմանված շեմից ավելի սպառած էլեկտրաէներգիայի չափով՝ 1 կՎտժ-ի դիմաց ցերեկային ժամանակահատվածի համար՝ 49 ՀՀ դրամ, իսկ գիշերային՝ 44 ՀՀ դրամ:

  • Կիսվել: