հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախում բանջարաբոստանային և հացահատիկային մշակաբույսերի և բերքահավաքն ընթացքի մեջ է

Արցախում բանջարաբոստանային և հացահատիկային մշակաբույսերի և բերքահավաքն ընթացքի մեջ է

Արցախի Հանրապետությունում ընթացիկ տարում կատարվել է 220 հեկտար բանջարեղենային և 129 հեկտար բոստանային մշակաբույսերի, ինչպես նաև 189 հեկտար կարտոֆիլի ցանքս։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանը:

«Բանջարաբոստանային մշակաբույսերի բերքահավաքը հիմնականում իրականացվել է ջերմոցային տնտեսություններում։ Մյուսներում այն նոր է մեկնարկել և կշարունակվի մինչև աշնան սկիզբ»,- նշել է Վ. Ավետիսյանը և հավելել, որ պետական աջակցություն է տրամադրվել շուրջ 167 ջերմոցային տնտեսվարողների։ Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ հանրապետությունում բնականոն կերպով ընթանում է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը, դրա հետ մեկտեղ՝ մթերման գործընթացը, որն իրականացնում է Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը:

« Ըստ հատիկի որակական հատկանիշների՝ գարու 1 կգ֊ը, կանխիկ վճարման դեպքում, մթերվում է 120դրամով, իսկ պարտավորություններ ունենալու դեպքում՝ 125 դրամով։ Ցորենը համապատասխանաբար՝ 130 և 135 դրամով»,- տեղեկացրել է Վ.Ավետիսյանը:

  • Կիսվել: