չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արցախում բացվել է ադրբեջանագիտության առաջին կենտրոնը

Արցախում բացվել է ադրբեջանագիտության առաջին կենտրոնը

Արցախում բացվել է ադրբեջանագիտության առաջին կենտրոնը։ Այս մասին հայտնում են Genesis Armenia ուղեղային կենտրոնից։

«Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի ռազմավարական նշանակության նոր նախագիծն, այսպիսով, իրականություն դարձավ։
 
Կարօ Կարապետեանի անվան կենտրոնը, որը զինված է արհեստավարժ ուսումնառության համար անհրաժեշտ տեխնիկայով ու գույքով, տեղակայված է Արցախի պետական համալսարանի շենքում։ Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Կարօ Կարապետեանի տիկնոջ՝ Վարդուկ Կարապետեանի և զավակների(տէր և տիկին Մեղրի և Պէտի Աուտիշ, զաւակը՝ Վանի, Աբօ Կարապետեան, Ուռի Կարապետեան) ու Genesis Armenia-ի ջանքերով։
 
Կենտրոնում առաջին փուլով մեկ տասնյակից ավելի արցախցի երիտասարդներ անվճար ադրբեջաներեն են սովորելու և Ադրբեջան են ուսումնասիրելու։ Ծրագրի նպատակն է պատրաստել կրթված, իր ազգային-պետական շահերն ու թշնամուն լավ ճանաչող սերունդ։
 
Genesis Armenia-ի քաղաքականության հիմքում հայկական զույգ պետությունների ռազմաքաղաքական և անվտանգային մարտահրավերները հաղթահարելու նպատակներն են։ Կենտրոնն այս քաղաքականության շրջանակում պատրաստելու է ադրբեջաներենի մասնագետների, որոնք կկարողանան իրենց հմտությունները գործածել թուրք-ադրբեջանական տանդեմից եկող տեղեկատվական, քարոզչական և անվտանգային սպառնալիքների չեզոքացման գործում»,- ասվում է հաղորդագրությունում:

  • Կիսվել: