ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախում աճել է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը

Արցախում աճել է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը

Արցախի Հանրապետությունում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն այս տարվա ապրիլի 30-ի դրությամբ (միջին հանրապետական գներով հաշվարկված) կազմել է 63 հազար 449 դրամ, որը 4,7 տոկոսով գերազանցում է ապրիլի 1-ին հաշվարկված արժեքին ( 60 հազար 603,7 դրամ):

Այս մասին տեղեկացնում են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից՝ հավելելով, որ այս տարվա ապրիլի 30-ին նվազագույն սպառողական զամբյուղի արձանագրված արժեքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  (61 հազար 321,5 դրամ) բարձր է 3,5 տոկոսով:
 
ԱՎԾ հրապարակած տեղեկագրի համաձայն՝Արցախում այս տարվա ապրիլի 30-ի դրությամբ, բժշկական նորմաներով հաշվարկված պարենային զամբյուղի արժեքը տարեկան կտրվածքով կազմում է 430 հազար 163  դրամ, իսկ  ամսական՝ 35 հազար 846,9 դրամ: Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը` տարեկան կտրվածքով կազմում է 761 հազար 388,5 դրամ:

  • Կիսվել: