ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախում ատամնաբուժական ծառայությունների մատուցման դաշտում առաջացած և հանրային հնչեղություն ստացած խնդիրների վերաբերյալ ԱԺ-ում լսումներ կկազմակերպվեն

Արցախում ատամնաբուժական ծառայությունների մատուցման դաշտում առաջացած և հանրային հնչեղություն ստացած խնդիրների վերաբերյալ ԱԺ-ում լսումներ կկազմակերպվեն

Հունիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, ԱԺ նիստերի դահլիճում, սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ, որը կվարի ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը:

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ թեման ատամնաբուժական ծառայությունների մատուցման դաշտում առաջացած և հանրային հնչեղություն ստացած խնդիրների քննարկումն է։

Աղբյուրի փոխանցմամբ՝ զեկուցմամբ հանդես է գալու ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:

  • Կիսվել: