երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Արցախում Արտակ Բեգլարյանի գլխավորության Պետական խորհրդի նիստ է կայացել

Արցախում Արտակ Բեգլարյանի գլխավորության Պետական խորհրդի նիստ է կայացել

Կայացել է Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների մշակութային ժառանգության պահպանության պետական ​​խորհրդի անդրանիկ նիստը`Արցախի պետ​​նախարար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ։

Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով ստեղծված Պետական ​​խորհրդում ընդգրկված են եղել Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, օրենսդիր եւ գործադիր իշխանության ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ոլորտի առաջատար փորձագետներ։

Նիստի ընթացքում ընդունվել է Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների մշակութային ժառանգության պահպանության պետական ​​խորհրդի գործունեության ծրագիրը եւ հստակեցվել աշխատանքային որոշակի ուղղություններ։

  • Կիսվել: