ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արցախում առողջապահության համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացում է նախատեսվում. նախարար

Արցախում առողջապահության համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացում է նախատեսվում. նախարար

2021թ. բարձրացվել են ԱՀ առողջապահության համակարգի աշխատողների, մասնավորապես` 25 տոկոս` բժիշկների, 15 տոկոս` միջին բուժանձնակազմի և 10 տոկոս` կրտսեր և այլ աշխատողների աշխատավարձերը։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր տեղի ունեցած ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:

«2022թ. հունվար ամսից նույնպես նախատեսվում է աշխատավարձերի բարձրացում: 2021թ.-ին առողջապահության նախարարի հրամանով ստեղծվել է մասնագիտական խորհուրդ՝ առողջապահության նախարարի գլխավորությամբ և ՀՀ ու արտասահմանյան 38 բարձրակարգ մասնագետների կամավոր ընդգրկմամբ, որի նպատակն է համակարգի առավել կարևոր խնդիրների վերհանումը, դրանց լուծման եղանակների ներկայացումը, ինչպես նաև դրանց լուծմանը խորհրդատվական աջակցություն ցուցաբերելը: ԱՀ 2021թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված առողջապահության բնագավառի ծախսերը կազմել են 12. 537.6 մլն դրամ: Արցախի առողջապահության համակարգի 2021թ. կատարողականը կազմել է 8.558.6 մլն դրամ, քանի որ բարերաների, կազմակերպությունների և անհատների միջոցով տրամադրվել է աջակցություն՝ մեծ չափով դեղորայք և բժշկական սարքավորումներ», - նշել է Մ. Հայրիյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: