չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արցախում  արձանագրվել է ոսպի և հնդկաձավարի միջին գների անկում

Արցախում արձանագրվել է ոսպի և հնդկաձավարի միջին գների անկում

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի 19-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է ոսպի և հնդկաձավարի միջին գների անկում: 

Ինչպես տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից, ոսպի համար գնանկումը կազմել է 11 դրամ կամ 1.6%, հնդկաձավարի համար՝ 3 դրամ կամ 0.4% :

Մանրամասներն այստեղ։

  • Կիսվել: