երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախում արձանագրվել է մի շարք ապրանքատեսակների գնանկում

Արցախում արձանագրվել է մի շարք ապրանքատեսակների գնանկում

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ վարչության մասնագետների կողմից 2022թ. դեկտեմբերի 5-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 17 առևտրային օբյեկտներում 56 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (28.11.2022թ.) համեմատ, արձանագրվել է 14 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն:

 Այս մասին տեղեկացնում են հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից՝ մանրամասնելով, որ դիտարկման արդյունքում արձանագրվել է 4 գնաճ և 10 գնանկում (գների մոնիթորինգ): Գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքատեսակների համար գնանկում արձանագրվել է բենզին «Ռեգուլյար» 1լիտրը՝ 50 դրամ (11.1 %), դիզվառելիք 1լիտրը՝ 30 դրամ (5.1 %) և ձեթ «Ոսկե կաթիլ» 1լիտր՝ 12 դրամ (1,2%) ապրանքային շուկաներում:

Ծանուցում՝ Հանձնաժողովի կողմից իրականացվող մոնիթորինգների հրապարակումը կատարվում է մանրածախ առևտրի ոլորտում մրցակցությունը խրախուսելու և նշված ապրանքատեսակների մանրածախ գների վերաբերյալ հանրության տեղեկացվածությունը ապահովելու նպատակով:

  • Կիսվել: