հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախում արձանագրվել է 6 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Արցախում արձանագրվել է 6 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի կողմից վերլուծվել է մարտի 19-ից ապրիլի 13 ընկած ժամանակահատվածում ՀՀ և ԱՀ մանրածախ առևտրի ոլորտում իրացվող մի շարք ապրանքների գների դինամիկան: Այս մասին InfoPort.am-ին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

1․ ՀՀ-ից ԱՀ ներմուծվող 6 ապրանքատեսակների գների դինամիկաների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գների փոփոխությունները տեղի են ունեցել համահունչ և գրաֆիկներում արտացոլված պատկերները ունեն նույնական դինամիկաները:

2․ ՀՀ և ԱՀ իրացման միջին գների տարբերությունը պայմանավորված է նաև նրանով, որ համեմատվել են ՀՀ-ում գործող 4 խոշոր առևտրային ցանցերի իրացման միջին գները և ԱՀ-ում գործող 20 փոքր և միջին առևտրային օբյեկտների միջին գները:

3․ Ուսումնասիրված ժամանակահատվածում հնդկաձավարի միջին գինը ԱՀ-ում եղել է ավելի ցածր, քանի որ, որոշ առևտրային օբյեկտների կողմից հնդկաձավարի նոր խմբաքանակներ չի ներմուծվել և իրացումը շարունակվել է ցածր գնով:

Ավելի մանրամասն տես՝ գրաֆիկական պատկերներում՝ 

 

 

 

  • Կիսվել: