չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արցախում արձանագրվել է 14 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն

Արցախում արձանագրվել է 14 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ վարչության մասնագետների կողմից 2022թ. հոկտեմբերի 10-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 17 առևտրային օբյեկտներում 55 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (03.10.2022թ.) համեմատ, արձանագրվել է 14 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 5 գնաճ և 9 գնանկում:

 Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից՝ հավելելով, որ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքատեսակների համար գնային փոփոխություններ չեն արձանագրվել (գների մոնիթորինգ): 

Ծանուցում՝ Հանձնաժողովի կողմից իրականացվող մոնիթորինգների հրապարակումը կատարվում է մանրածախ առևտրի ոլորտում մրցակցությունը խրախուսելու և նշված ապրանքատեսակների մանրածախ գների վերաբերյալ հանրության տեղեկացվածությունը ապահովելու նպատակով:

  • Կիսվել: