շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախում առատ ձյան հետևանքով փլուզումներ են եղել

Արցախում առատ ձյան հետևանքով փլուզումներ են եղել

Ձյան առատ տեղումների հետևանքով մայրաքաղաքում և հանրապետության շրջաններում այսօր նույնպես գրանցվել են տանիքների և ծածկերի փլուզման դեպքեր: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ-ից:

ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքում տեղի ունեցած ծածկի փլուզման մասին, որի հետևանքով վնասվել է կայանված մեքենան:

Ասկերան քաղաքում գրանցվել է ջերմոցի փլուզում, իսկ շրջանի Վարդաձոր գյուղում փլվել է խոտի պահոցի և գոմի տանիքը, ինչպես նաև բնակարանին կից ծածկը:

ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցված բոլոր հաղորդումների մասով իրականացվում են ստուգումներ: Հասցված վնասների չափը ճշտվում է:

  • Կիսվել: