երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Արցախում առաջիկա օրերին կարող է ապրանքների սուր անբավարարություն զգացվել. Արտակ Բեգլարյան

Արցախում առաջիկա օրերին կարող է ապրանքների սուր անբավարարություն զգացվել. Արտակ Բեգլարյան

Գուցե Արցախում կա պարենամթերքների որոշ տեսակների անբավարարություն, բայց սուր խնդիրներ, սուր դեֆիցիտ չկա՝ հաշվի առնելով պետռեզերվը, կա մանկական սննդի, ինչպես նաեւ դեղորայքի որոշ տեսակների, երբեմն՝ անհրաժեշտ, պակաս։ Այս մասին լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 15-ին ասել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

Նա տեղեկացրել է, որ առաջիկա օրերին որոշ ապրանքատեսակների գծով սուր անբավարարություն կառաջանա։

Բեգլարյանը նշել է, որ ներկայում գոյություն ունի նաեւ ոչ պարենային ապրանքների անբավարարություն, կա վառելիքի հետ կապված լուրջ խնդիր, ավտոմեքենաները չեն կարողանում գազ օգտագործել, իսկ դիզվառելիքի եւ բենզինի պահանջարկը բավարարել զանգվածային կարգով անհնար է։ Պաշտոնյան ավելացրել է, որ առաջիկա օրերին վիճակը կվատանա։

«Իրավիճակը Շուշիի շրջանի գյուղերում առանձնահատուկ է, եւ ռուս խաղաղապահների աջակցությամբ այնտեղ հնարավոր է հասնել։ Նրանց խնդիրն ավելի սուր է, քանի որ նրանք կտրված են Ստեփանակերտից»,- պարզաբանել է նա։

Բեգլարյանը ակնկալում է, որ բոլոր պաշտոնյաներն ու հայտնի մարդիկ իրավիճակին համապատասխան վարքագիծ կդրսեւորեն։ 

Բեգլարյանը հիշեցրեց, որ ճգնաժամային իրավիճակ է, եւ Ղարաբաղն արդեն չորրորդ օրն է՝ շրջափակման մեջ է։ Նա մատնանշեց յուրաքանչյուր մարդու, հատկապես հասարակական գործիչների պահվածքի ծայրահեղ կարեւորությունը: 

«Ինձ համար շատ կարեւոր է, որ բոլոր նրանք, ովքեր մտահոգված են Ղարաբաղով, քայլեր ձեռնարկեն»,-հավելեց նա։

  • Կիսվել: