կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Շնորհակալություն Արցախյան շարժման կայացման ու հաջողման գործում նույնիսկ ամենափոքր վաստակ ունեցած անձանց. Արտակ Բեգլարյան

Շնորհակալություն Արցախյան շարժման կայացման ու հաջողման գործում նույնիսկ ամենափոքր վաստակ ունեցած անձանց. Արտակ Բեգլարյան

Արցախի Վերածննդի օրը այս անգամ շատ ավելի սուր և ուղիղ իմաստ ունի՝ Արցախի ամբողջական հայաթափումից հետո:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱՀ նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
 
«Արցախի նոր վերածնունդը դեռ պետք է գա՝ համայն հայության հետևողական ու վճռական պայքարով, քանզի Արցախը հայ ազգի ու հայոց հայրենիքի անտրոհելի ու սուրբ մասն է:
 
Շնորհակալություն Արցախյան շարժման կայացման ու հաջողման գործում նույնիսկ ամենափոքր վաստակ ունեցած անձանց», - ասված է հրապարակման մեջ։

  • Կիսվել: