հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախում առաջարկում են օրենքով ֆիքսել պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից բռնազավթված համայնքները

Արցախում առաջարկում են օրենքով ֆիքսել պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից բռնազավթված համայնքները

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանության է արժանացրել օրենքի նախագիծ, որով նախատեսվում է իրավական հստակեցում մտցնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների վերաբերյալ:

Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից: ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային  բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։

Օրենքի նախագծով  ֆիքսվել են Արցախի Հանրապետության այն բնակավայրերը, որոնք 44-օրյա պատերազմի հետևանքով բռնազավթվել են Ադրբեջանի կողմից: Ֆիքսվել են նաև այն բնակավայրերը, որոնց մի մասն է պատերազմի հետևանքով բռնազավթվել Ադրբեջանի կողմից, նաև այն բնակավայրերը, որոնք պատերազմից հետո դեռևս բնակեցված չեն:

Նախագծով իրավական հստակեցում է մտցվել նաև նաև Արցախյան առաջին պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից բռնազավթված բնակավայրերի վերաբերյալ:

  • Կիսվել: