հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախում անվճար առողջապահական ծրագրի մեկնարկը՝ սեպտեմբերից․ Արայիկ Հարությունյան

Արցախում անվճար առողջապահական ծրագրի մեկնարկը՝ սեպտեմբերից․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնում է, որ հաջողվել է սոցիալական որոշ խմբերի համար առողջապահական ծրագրի մեկնարկը տալ ընթացիկ տարվա սեպտեմբերից։

Նա, մասնավորապես, նշել է․

«Հարգելի՛ հայրենակիցներ, անվճար, որակյալ և թափանցիկ առողջապահական համակարգ ստեղծելը, ինչպես տեղյակ եք, եղել է իմ նախընտրական ծրագրի առանցքային դրույթներից: Եվ, պաշտոնը ստանձնելուն պես, ոլորտի պատասխանատուներին հանձնարարել եմ, որպեսզի նախանշված ժամկետներում այն կյանքի կոչելու համար գործադրեն բոլոր ջանքերը:

Ուրախ եմ, որ մեզ հաջողվել է սոցիալական որոշ խմբերի համար ծրագրի մեկնարկը տալ ընթացիկ տարվա սեպտեմբերից, իսկ այդ մասին համապարփակ կներկայանեմ այսօր՝ ժամը 16:00-ին, ֆեյսբուքյան իմ էջով, ուղիղ եթերի միջոցով:

Կանդրադառնամ նաև բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի վերակազմավորման վերաբերյալ շաբաթվա սկզբին տված հանձնարարականիս»:

  • Կիսվել: