ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախում անբարենպաստ եղանակի պատճառով  ուսումնական գործընթացը կասեցվում է մինչև մարտի 23-ը ներառյալ

Արցախում անբարենպաստ եղանակի պատճառով ուսումնական գործընթացը կասեցվում է մինչև մարտի 23-ը ներառյալ

Արցախի Հանրապետության կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ եղանակային աննախադեպ պայմաններից ելնելով՝ նախադպրոցական, հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը կասեցվում է մինչև մարտի 23-ը ներառյալ։

Հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում պարապմունքները լրացվելու են հաջորդող շաբաթ օրերին, 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում դասաժամերը բաշխվելու են հաջորդող մեկ ամսվա ժամաքանակների վրա։

  • Կիսվել: