ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախում 9-ամյա երեխան վրաերթի է ենթարկվել

Արցախում 9-ամյա երեխան վրաերթի է ենթարկվել

Մարտունի քաղաքի բնակիչ, 1984թ. ծնված Շ. Ս.-ն վարելով «Նիսսան Իքստրաիլ» մակնիշի ավտոմեքենան, փետրվարի 13-ին ժամը 18:55-ի սահմաններում Մարտունի քաղաքի Ազատամարտիկների և Խաչատրյան փողոցների հատվող խաչմերուկի հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել Մարտունի քաղաքի բնակիչ, 2011թ. ծնված Ա. Ս.-ին, ինչի հետևանքով վերջինս գանգուղեղային փակ տրավմայով, աջ սրունքի ստորին երրորդի պատռված վերքով տեղափոխվել է Մարտունու շրջանային բուժմիավորում:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ոստիկանությունից: 

Ճանապարհատրանսպորտային պատահարի նախնական պատճառ է հանդիսացել վարորդի անուշադրությունը:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:

  • Կիսվել: