երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Արցախում 8 երեխա և 11 մեծահասակ շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքներում

Արցախում 8 երեխա և 11 մեծահասակ շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքներում

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 8 երեխա գտնվում է ռեանիմացիոն և նորածնային բաժանմունքներում:

Նրանցից 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը, ում մոտ ախտորոշվել էր «Վիսցերալ լեյշմանիոզ», շարունակում է մնալ ծանր և ստանում է համապատասխան բուժում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» -ում 11 բուժառու գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում, որից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են, բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար: ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։ Արցախից Երևան տեղափոխված սրտային պաթոլոգիայով պացիենտի աորտոկորոնար շունտավորումն ավարտվել է բարեհաջող: Պացիենտը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, առողջական վիճակը մասնագետները կայուն են գնահատում:

  • Կիսվել: