կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախում 2021-ին գրանցվել է հանցագործության 791 դեպք

Արցախում 2021-ին գրանցվել է հանցագործության 791 դեպք

Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունում ամփոփել են 2021 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

Արդյունքների ամփոփմանը ներկա է եղել ոստիկանության պետ գնդապետ Արտյոմ Հարությունյանը: Հիմնական զեկույցով հանդես է եկել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պետ Բորիս Ջալավյանը:

2021թ. ընթացքում Ստեփանակերտ քաղաքում բոլոր ծառայությունների գծերով գրանցվել է հանցագործության 791 դեպք՝ նախորդ տարվա 503-ի համեմատ, աճը կազմել է 288 դեպք, որի տեսակարար կշիռը հանրապետությունում բոլոր գծերով գրանցված հանցագործությունների թվում կազմում է 16.8%:

Հանցագործությունների ընդհանուր քանակի աճման պարագայում աճել է նաև հանցավորության մակարդակը։ Հաշվետու ժամանակահատվածում 1000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը Ստեփանակերտ քաղաքում կազմել է 13%։

Ըստ ծանրության աստիճանի՝ 2 դեպքով նվազել է առանձնապես ծանր հանցագործությունների, 13 դեպքով՝ ծանր, 19 դեպքով աճել է միջին ծանրության, 283 դեպքով՝ ոչ մեծ ծանրության հանցագործությունների քանակը:

Գրանցված հանցագործություններից 780-ը բացահայտման տոկոսում հաշվառվող հանցագործություններ են ՝ 2020թ. 493-ի համեմատ:
Հանցավորության կառուցվածքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել են մարդու դեմ ուղղված, հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված, պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված, շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները, նվազել՝ սեփականության դեմ ուղղված, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռները:

2021թ. ընթացքում գրանցվել է մարդու դեմ ուղղված հանցագործության 265 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 143-ի համեմատ:

Նշված հանցագործությունների կառուցվածքում նվազել է սպանության, 21 դեպքով աճել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, որոնց թվում արձանագրվել է դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնաս հասցնելու 4 դեպք, 95-ով՝ ծեծի, 8 դեպքով մարդու դեմ ուղղված այլ հանցագործությունները, անփոփոխ է մնացել սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված, որի կազմում քննարկվող ժամանակահատվածում բռնաբարության և բռնաբարության փորձի դեպք չի արձանագրվել:

2021թ. ընթացքում արձանագրվել է ինքնասպանությունների, ինքնասպանության փորձերի 15 դեպք, 2020թ. 9-ի համեմատ:
Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների մասնաբաժնում արձանագրվել է հանցագործության 235 դեպք, 4-ով նվազել է խուլիգանության, 9-ով աճել է զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության, 6-ով համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված, 35-ով թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների, որի կազմում 20-ով աճել է առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և 10-ով՝ դրանց ապօրինի իրացման դեպքերը, թմրանյութեր պարունակող բույսերի աճեցման, 12-ով ճանապարհատրանսպորտային պատահարների, որի կազմում արձանագրվել է մահվան ելքով պատահարի 1 դեպք, 109-ով հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված այլ հանցագործությունների քանակը:

Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 66 դեպքով:
Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գլխում արձանագրվել է հանցագործության 3 դեպք:

Շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների մասնաբաժնում քննարկվող ժամանակահատվածում արձանագրվել է շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված այլ հանցագործության 1 դեպք:
Պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների կազմում արձանագրվել է հանցագործության 97 դեպք:

Անդրադառնալով հանցագործությունների բացահայտման ցուցանիշներին` պետք է նշել, որ քննարկվող ժամանակահատվածում բացահայտման արդյունավետությունը նվազել է 2.1 %-ով:

ԱՀ ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյաննը մի շարք հանձնարարականներ է տվել Ստեփանակերտ քաղաքի վարչության ղեկավարությանը. ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները հանցավորության դեմ ուղղված պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու, կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու, անձնակազմի շրջանում կատարողական և ծառայողական կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ:

  • Կիսվել: