երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Արցախում 2000 բնակիչների համար նոր բնակավայր կկառուցվի՝ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով

Արցախում 2000 բնակիչների համար նոր բնակավայր կկառուցվի՝ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով

Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանի նախաձեռնությամբ Արցախում 2000 բնակիչների համար նոր բնակավայր կկառուցվի՝ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով, հայտնում է 24news—ը։

Ավագյանը հայտնել է, որ ծրագիրն իրականացնելու համար կան անհրաժեշտ դոնորներ։

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ծրագիրը քննարկվել և հաստատվել է։

«Տարածքային կառավարման նախարարությանը հանձնարարվել է նոր բնակավայրի համար հող հատկացնել։ Նախարար Հայկ Խանումյանի կողմից առաջարկվել է 10հա հողատարածք ՝ Նորագյուղի հարևանությամբ, որը համապատասխանում է նոր բնակավայր կառուցելու բոլոր չափանիշներին։ Այսպիսով, կներկայացվի գեոդեզիական պլան, որի հիման վրա կստեղծվի ճարտարապետական նախագիծ և նոր բնակավայրի մակետը», - ասել է Ավագյանը։

  • Կիսվել: