կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Արցախում 146-րդ օրն է բնակչությունը կանգնած է հումանիտար աղետի առաջ

Արցախում 146-րդ օրն է բնակչությունը կանգնած է հումանիտար աղետի առաջ

Արցախը 146 օր է շրջափակման մեջ է։

Ադրբեջանի վրա միջազգային ճնշումների բացակայության պատճառով արցախահայությունը կանգնած է հումանիտար աղետի առաջ։ Միջազգային հանրության անատամ կոչերը մինչև այս պահն անտեսվել են Ադրբեջանի ղեկավարության կողմից։

2023 թվականի ապրիլի 23-ից Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Արցախ-Հայաստան սահմանագծին (Լաչինի միջանցքում), որի հետևանքով Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի համայնքները մնացել են լիակատար շրջափակման մեջ` կտրվելով ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ ՀՀ-ից:

«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» երիտասարդական շարժումը կոչ է անում մեր բոլոր հայրենակիցներին միանալ նախաձեռնությանը և մասնակցել ստորագրահավաքին Երևանում տեղակայված կետերում՝ Բաղրամյան 6, Սարյան 26 և Խորենացի 47/7 հասցեներում: 

  • Կիսվել: