երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արցախն ու Հայաստանը գտնվում են բարդ իրավիճակում, արդիական է աշխարհաքաղաքական գործոն լինելու հարցը. Դավիթ Բաբայան

Արցախն ու Հայաստանը գտնվում են բարդ իրավիճակում, արդիական է աշխարհաքաղաքական գործոն լինելու հարցը. Դավիթ Բաբայան

Փոքր երկրների համար, հատկապես նրանց, որոնք շրջապատված են թշնամական հարևաններով, առանցքային աշխարհաքաղաքական խնդիրն իրենց աշխարհաքաղաքական գործոն լինելու պահպանումն է: Այս մասինֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Նա նաեւ հավելել է. «Առանց դրա նրանք դատապարտված են: Աշխարհաքաղաքական գործոն լինելու կարևորագույն բաղադրիչներից է սկզբունքայնությունը։

Սկզբունքայնության և արժեքային բաղադրիչների բացակայությունը պետությանն ու ժողովրդին զրկում է աշխարհաքաղաքական ինքնավարությունից ու յուրահատկությունից։ Նման պետությունը դառնում է աշխարհաքաղաքական «խորտիկ» հարևանների, հատկապես սկզբունքային և հավակնոտ հարևանների համար։

Արցախն ու Հայաստանը գտնվում են բարդ իրավիճակում, ինչն էլ ավելի արդիական է դարձնում աշխարհաքաղաքական գործոնի կարգավիճակի պահպանման և սկզբունքներին հավատարիմ մնալու հրամայականը»։

  • Կիսվել: