երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Արցախն այս տարի ունի 1141 շրջանավարտ. նախարար

Արցախն այս տարի ունի 1141 շրջանավարտ. նախարար

Այսօր՝ հունիսի 5֊ին, Արցախի 108 դպրոցներում հնչում է «Վերջին զանգ»֊ը։

«Արցախպրես»֊ի թղթակցի հաղորդմամբ՝ այս տարի կրթօջախներում տոնական միջոցառումներ չեն նախատեսվում։

Մեզ հետ զրույցում ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը նշեց, որ Արցախի դպրոցներն ընթացիկ ուսումնական տարում թողարկում են 1141 շրջանավարտ։

« Նրանցից 857֊ը դպրոցն ավարտում է Արցախում, մնացած 284֊ը թշնամու կողմից սանձազերծված պատերազմի պատճառով՝ Մայր հայրենիքի կրթօջախներում»,֊ հավելեց Լ. Ղարախանյանը։ Նախարարի հավաստմամբ՝ դպրոցներում սովորող աշակերտների թիվը աճման տենդենց ունի։

« Համավարակի շարունակությունը պատերազմի արհավիրքը եղավ։ Դա , անշուշտ, ժամանակավորապես կաթվածահար արեց նաև Արցախի կրթօջախների գործունեությունը։ Բայց մեր նվիրյալ ուսուցիչների ջանքերով ուսուցման պրոցեսը նորից իր հունը ստացավ, և ես համոզված եմ, որ դպրոցները գալիք տարիներին անհամեմատ մեծ թվով շրջանավարտներ կթողարկեն՝ պայմանավորված Արցախ վերադառնալ ցանկացող մեր հայրենակիցների դարձի հանգամանքով։ Դրա համար են պայքարել ու նահատակվել մեր հերոսները։ Դրա համար ենք շարունակում ապրել մենք՝ ողջ մնացածներս»,֊ ասաց ԱՀ ԿԳՄՍ նախարարը։

  • Կիսվել: