շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախից տեղահանված ՌԴ քաղաքացիները կարող են դիմել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն․ հայտարարություն

Արցախից տեղահանված ՌԴ քաղաքացիները կարող են դիմել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն․ հայտարարություն

Ռուսաստանի Դաշնության բոլոր այն քաղաքացիները, որոնք ստիպված են եղել լքել Լեռնային Ղարաբաղը և կորցրել են ՌԴ քաղաքացիությունը հաստատող իրենց փաստաթղթերը, կարող են դրանք վերականգնել՝ դիմելով ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժին, հայտարարել է  Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը։

ՌԴ քաղաքացիները կարող են կապ հաստատել հյուպատոսական բաժնի հետ` զանգահարելով +374 77 495 001 թեժ գծին կամ ուղարկելով նամակ [email protected] հասցեին (նշելով՝ «փախստական ԼՂ-ից»):

  • Կիսվել: