Արցախից տեղահանված քաղաքացիների ուսման վարձավճարները ԱՀ կառավարության որոշմամբ կփոխհատուցվեն 50%-ի չափով
Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ բակալավրիատի առկա ուսուցման վճարովի համակարգում ուսանող՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված քաղաքացիների ուսման վարձավճարները ԱՀ կառավարության որոշմամբ կփոխհատուցվեն 50%-ի չափով։ Հայտնում է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը։
Ծրագրից օգտվելու նպատակով անհրաժեշտ է Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի Հադրութի, Քաշաթաղի, Քարվաճառի և Շուշիի գրասենյակներ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.



