երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախից բռնի տեղահանված ավելի քան 13 հազար անձ հաշվառվել է առաջնային բուժհաստատություններում

Արցախից բռնի տեղահանված ավելի քան 13 հազար անձ հաշվառվել է առաջնային բուժհաստատություններում

Լեռնային Ղարաբաղից  բռնի տեղահանված ավելի քան 13 հազար անձ հաշվառվել է առաջնային բուժկենտրոններում՝ պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում։ Այս մասին Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Այս գործընթացը հնարավորություն է տալիս պետությանը ավելի նպատակային օգնություն ցուցաբերել և առողջապահական բոլոր խնդիրները վեր բարձրացնել»,- ասաց Բաղդասարյանը։

Ավելի վաղ Բաղդասարյանը հայտնել էր, որ Հայաստանի հիվանդանոցներում բուժում է ստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 303 քաղաքացի, 113-ի վիճակը գնահատվում է ծանր, 11-ինը՝ ծայրահեղ ծանր վիճակում: Վերակենդանացման բաժանմունքներում իրենց բուժումն են շարունակում ստանալ 5 երեխաներ։

  • Կիսվել: