ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արցախից ՀՀ տեղափոխված ծանր հիվանդները համալիր բուժզննման փուլում են. ԱՆ

Արցախից ՀՀ տեղափոխված ծանր հիվանդները համալիր բուժզննման փուլում են. ԱՆ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսoր Արցախից Հայաստան տեղափոխված երեք բուժառուները տարբեր բուժկենտրոններ են տեղափոխվել։ Այս մասին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ մասնավորապես նշելով, որ նրանք համալիր հետազոտման, բուժզննման փուլում են։

Ավելի վաղ Արցախի Հանրախետության առողջապահության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ Բերձորի (Լաչին) միջանցքն Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում բուժում ստացող երեք հիվանդներ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր տեղափոխվել են Հայաստանի տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։

  • Կիսվել: