կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ժամը 18:00 դրությամբ Արցախից Հայաստան են եկել 53․629 բռնի տեղահանվածներ. Բաղդասարյան

Ժամը 18:00 դրությամբ Արցախից Հայաստան են եկել 53․629 բռնի տեղահանվածներ. Բաղդասարյան

Ժամը 18:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 53 629 անձ՝ 10 985 տրանսպորտային միջոցով: Իրականացվել է 35 491 անձի հաշվառում: Այս մասին Կառավարության հումանիտար կենտրոնում հայտարարեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Ժամը 19:00-ի դրությամբ ևս 38 բուժառու տեղափոխվել է օդային ճանապարհով: Օդային և ցամաքային ճանապարհներով տեղափոխվածների ընդհանուր թիվը կազմում է 349: Այս պահի դրությամբ դուրս գրված բուժառուներ չունենք»,- նշեց Նազելի Բաղդասարյանը:

Հումանիտար կենտրոնի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից տեղեկացրել են, որ տեղափոխվել է ընդհանուր 129 աճյուն:

Նազելի Բաղդասարյանը նաև տեղեկացրեց՝ ԱՍՀՆ-ի տվյալների համաձայն՝ 114 շուրջօրյա թեժ գծին ստացվել է շուրջ 7300 զանգ՝ ամենատարբեր հարցերով: Շուրջ 5000 քաղաքացու սոցիալական կարիքների գնահատում է իրականացվել, լրացվել են հայտեր:

ԱՍՀՆ-ն գործարկել է նաև կամավորագրման համար հարթակ, որտեղ արդեն 730 հայտ կա լրացված:

Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզագրում է տեղի ունեցել, և իրենց աջակցությունն ու պատրաստակամությունն է հայտնել շուրջ 150 կազմակերպություն:

  • Կիսվել: