կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Մայր Հայաստան» շարժման գրասենյակում գործում է Արցախից բռնի տեղահանվածներին օժանդակելու կենտրոն

«Մայր Հայաստան» շարժման գրասենյակում գործում է Արցախից բռնի տեղահանվածներին օժանդակելու կենտրոն

«Մայր Հայաստան» շարժման գրասենյակում Արցախից բռնի տեղահանվածներին օժանդակելու կենտրոն է գործում, այդ մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը:

««Մայր Հայաստան» շարժման հովանու ներքո 24-ժամյա ռեժիմով աշխատող կենտրոն է գործում, որտեղ Արցախից բռնի տեղահանվածները կարող են արագ աջակցություն ստանալ։

Կենտրոնի նպատակը մեր հայրենակիցներին բնակելի տարածքով եւ առաջին անհրաժեշտության իրերով ապահովելն է։

Բնակարանային կամ սոցիալական աջակցություն տրամադրելու կամ ստանալու ցանկություն ունեցողները կարող են դիմել հետեւյալ հեռախոսահամարներով․

095 198696
041 198696
044 198696»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: