չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արցախից հերքում են Նիկոլ Փաշինյանի հրավիրած մարտի 1-ի հանրահավաքի համար մարդ հավաքագրելու և Երևան ուղարկելու մասին լուրերը

Արցախից հերքում են Նիկոլ Փաշինյանի հրավիրած մարտի 1-ի հանրահավաքի համար մարդ հավաքագրելու և Երևան ուղարկելու մասին լուրերը

Արցախի հերոս Վլադիմիր Բալայանի որդի Ալեքսեյ Բալայանը, ով վերջին պատերազմի ժամանակ արժանացել է Մարտական խաչ -1  աստիճանի մեդալի սիրիացի ահաբեկիչ գերի վերցնելու համար, հերքում է մամուլում տարածված այն լուրերը, թե իբր նա, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրահանգով, մարդկանց է գումարի դիմաց հավաքագրում Արցախից Երևան ուղարկելու և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 1-ի նախաձեռնած հավաքին մասնակցելու համար:

«Դա կատարյալ անհեթեթություն է: Նման լուրեր տարածողները փորձում են նեղ անձնական շահերից ելնելով ապակայունացնել Արցախում հետպատերազմյան փխրուն կայունությունը: Այդ գործելաոճը հարիր չէ հային և ջուր է լցնում թշնամու ջրաղացի վրա»,- նշեց է Բալայանը InfoPort.am-ի հետ զրույցում: Նա մեկ անգամ ևս ընդգծեց, որ նախագահ Արայիկ Հարությունյանից ոչ մի նման հրահանգ չի ստացել` անվանելով տարածվող լուրերը ստահոդ և սադրիչ:

Նշենք, որ, ըստ մամուլում տարածվող լուրերի, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, իբրև թե, հանձնարարել է Ալեքսեյ Բալայանին գումարի դիմաց մարդիկ հավաքագրել և ուղարկել Երևան մասնակցելու Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած մարտի 1-ի հանրահավաքին ի աջակցություն վերջինիս:              

  • Կիսվել: