շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախից Երևան տեղափոխված 4 ամսական երեխայի վիճակը գնահատվում է կայուն

Արցախից Երևան տեղափոխված 4 ամսական երեխայի վիճակը գնահատվում է կայուն

Դեկտեմբերի 24-ին Արցախից Երևան տեղափոխված 4 ամսական փոքրիկի վիճակը գնահատվում է կայուն։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեց  ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

Նա տեղեկացրեց, որ երեխան դեռևս շարունակում է բուժումը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում։

4 ամսական փոքրիկը «ընդերային լեյշմանիոզ» ախտորոշմամբ օրեր շարունակ Արցախի շրջափակման պատճառով գտնվում էր «Արևիկ» բուժմիավորումում և միայն Կարմիր խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ  հնարավոր է եղել նրան տեղափոխել  ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն։

  • Կիսվել: