կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախից բռնի տեղահանվել է 100 հազար 514 անձ

Արցախից բռնի տեղահանվել է 100 հազար 514 անձ

ԼՂ-ից բռնի տեղահանված 100 514 անձ արդեն հատել է Հակարիի կամուրջը, այն հատել է նաև 21 106 տրանսպորտային միջոց։ Հաշվառվածների թիվը կազմում է 85 975 անձ։ Հայաստան տեղափոխված տրանսպորտային միջոցների թիվը 21.106 է։

Շուրջ 48 649 անձ օգտվել է պետության կողմից տրամադրվող կեցավայրերից։ Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության հումանիտար կենտրոնի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:

Ըստ մարզերի՝ բաշխվածությունը հետևյալն է.

Արագածոտն՝ 2305

Արարատ՝ 12 445

Արմավիր՝ 4461

Գեղարքունիք՝ 3996

Լոռի՝ 2686

Կոտայք՝ 11 630

Շիրակ՝ 2275

Սյունիք՝ 4592

Վայոց ձոր՝ 1937

Տավուշ՝ 2322։

  • Կիսվել: