շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արցախից բռնի տեղահանվածների հոսքը դեպի Հայաստան գեթե դադարել է. Վարդան Սարգսյան

Արցախից բռնի տեղահանվածների հոսքը դեպի Հայաստան գեթե դադարել է. Վարդան Սարգսյան

Արցախից բռնի տեղահանվածների հոսքը դեպի Հայաստան գեթե դադարել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:

Նա հայտնեց, որ մեծացել է պետության կողմից կեցավայրերից օգտվողների թիվը. «Այդ կեցավայրերը ժամանակավոր են, չնայած որ կան տեղեր, որոնք կարող են հետագայում դառնալ ավելի երկարաժամկետ տրամադրվող վայրեր: Չի եղել կեցության համար դիմող մարդ, որին մնալու վայր չապահովվի»:

Արցախից տեղափոխված միայնակ տարեցների, հաշմանդամների հետ կապված խնդիրները լուծվում են սոցապնախարարության միջոցով հատուկ խնամքի վայրեր տրամադրելով նրանց:

Վարդան Սարգսյանը նշեց, որ ՄԱԿ առաքելության Արցախ այցի մասին տեղեկություն չունի, չի կարող այդ մասին որեւէ բան ասել:

  • Կիսվել: