շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախից բռնի տեղահանված և սահմանամերձ բնակավայրերում աշխատանքի անցած ուսուցիչները կստանան 50 հազար դրամ հավելավճար

Արցախից բռնի տեղահանված և սահմանամերձ բնակավայրերում աշխատանքի անցած ուսուցիչները կստանան 50 հազար դրամ հավելավճար

Կառավարության որոշմամբ կլուծվի ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների, մասնավորապես՝ ուսուցիչների զբաղվածության հարցը: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Նա հիշեցրեց, որ գործադիրի վերջին նիստում հաստատվել է ուսուցիչների արտամրցութային կարգով թափուր աշխատատեղերի լրացման կարգը: Ուսուցիչներին կտրվի 30 տոկոս հավելավճար, իսկ սահմանամերձ բնակավայրերում հավելավճարի գումարը կկազմի 50 հազար դրամ:

Ըստ Նազելի Բաղդասարյանի՝ հարթակը, որի միջոցով հնարավոր կլինի ընտրել մասնագիտությունը, ինչպես նաև աշխատանքի վայրը, կգործի հոկտեմբերի 16-ից:

 

  • Կիսվել: