երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախից բռնի տեղահանված անձանց թիվը 100 հազար 490 է

Արցախից բռնի տեղահանված անձանց թիվը 100 հազար 490 է

Արցախից բռնի տեղահանված 100 490 անձ արդեն հատել է Հակարիի կամուրջը, այն հատել է նաև 21 103 տրանսպորտային միջոց։ Հաշվառվածների թիվը կազմում է 84 956 անձ, որնցից՝ 41056-ը արական սեռի են, իսկ 43900-ը՝ իգական սեռի: Տրանսպորտային միջոցների թիվը 21.103 է:

Շուրջ 47 322 անձ օգտվել է պետության կողմից տրամադրվող կեցավայրերից։ Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության հումանիտար կենտրոնի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:

Ըստ մարզերի՝ բաշխվածությունը հետևյալն է.

Արագածոտն՝ 2317

Արարատ՝ 12 395

Արմավիր՝ 4308

Գեղարքունիք՝ 3848

Լոռի՝ 2435

Կոտայք՝ 11 368

Շիրակ՝ 2231

Սյունիք՝ 4175

Վայոց ձոր՝ 1923

Տավուշ՝ 2322։

  • Կիսվել: