երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը քննարկման ենթակա չէ. Արայիկ Հարությունյան

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը քննարկման ենթակա չէ. Արայիկ Հարությունյան

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը քննարկման ենթակա չէ։ Այս մասին Արցախի հանրային հեռուստատեսության տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը քննարկման ենթակա չէ։ Ցանկացած շփման ու հանդիպման ընթացքում մենք դա շեշտում ենք։ Արցախը Ադրբեջանի կազմում լինելու մասին չենք էլ մտածում, Արցախի Հանրապետությունը դե ֆակտո կա, ղեկավարվում է Սահմանադրությամբ։ Այլ կարգավիճակում Արցախը պատկերացնել անհնարին է։ Դե ֆակտո անկախությունը չի քննարկվում, պատերազմի արդյունքները շատ ծանր էին մեզ համար, բայց այսօր Արցախը կա։ Իհարկե, դե յուրե ճանաչման առումով շատ ժամանակ ունենք անցնելու, պայքարելու, տարիներ, տասնամյակներ։ Պայքարը պիտի շարունակել միջազգային հարթակներում, տարբեր երկրների, բարեկամ երկրների, ժողովրդավարությունը հարգող երկրների հետ։ Այդ առումով վիճակը բարդացել է, քանի որ միջազգային խաղացողները, որոնք փորձում են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հետ կապված իրենց ծառայությունները մատուցել, ստորադասում են արցախյան խնդիրը։ Այդքան էլ նպաստավոր առաջարկություններ չեն ներկայացնում։ Դա չի խանգարում մեզ իրացնելու ՄԱԿ-ի կանոնադրության ազգերի ինքնորոշման նորմը և մեր պայքարը լինելու է դրա շրջանակներում։ Դա զիջելու որևէ ցանկություն չունենք։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը որևէ կապ չունի տարածքային ամբողջականության նորմի հետ»,- ասել է նախագահը։

Արայիկ Հարությունյանը անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հնարավոր խաղաղության պայմանագրի ստորագրմանը, նշեց, որ որեւէ պայմանագր չի կարող կանխորոշել Արցախի ապագան եւ տարածքային ամբողջականության նորմը գերակա չէ ազգերի ինքնորոշման նորմի նկատմամբ եւ իրենց պայքարը լինելուէ վերջինիս շրջանակներում:

  • Կիսվել: