հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Արցախի ընտրությունների ժամանակ ինձ ահազանգեր են եղել, որոնք չեն հաստատվել. Փաշինյան

Արցախի ընտրությունների ժամանակ ինձ ահազանգեր են եղել, որոնք չեն հաստատվել. Փաշինյան

Արցախում հեղափոխություն չի եղել, նաև հակահեղափոխություն չի եղել: Այս մասին ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ ընտրությունների արդյունքում հակահեղափոխական ուժերը ջախջախիչ պարտություն են կրել:

՛՛Արցախում տեղի են ունեցել ընտրություններ. եղել են ահազանգեր ինձ, ես հանձնարարել եմ ստուգել, և այդ լուրերը չեն հաստատվել: Եթե ավելի կոնկրետ փաստեր լինեն, մենք ավելի կոնրետ կարձագանքեք՛՛,-ասաց վարչապետը:

Նա հավելեց, որ հիմա մենք պետք է համագործակցենք Արցախում ձևավորվող իշխանությունների հետ՝ ի բարօրություն Արցախի:

՛՛Ես արդեն տվել եմ իմ գնահատականը Արցվախի ընտրություններին և շնորհավորել եմ Արցախի ժողովրդին՛՛,-եզրափակեց նա:

  • Կիսվել: