երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախի Վերածննդի տոնի խորհուրդը այս դժվարին իրավիճակում պարտավորեցնում է մեզ թևաթափ չլինել. Բեգլարյան

Արցախի Վերածննդի տոնի խորհուրդը այս դժվարին իրավիճակում պարտավորեցնում է մեզ թևաթափ չլինել. Բեգլարյան

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը լուսանկարներ է հրապարակել այսօր Ստեփանակերտում տեղի ունեցած քայլերթից, որին կից գրել է.

«Արցախյան շարժման արժեքներն ու Արցախի Վերածննդի տոնի խորհուրդը այս դժվարին իրավիճակում պարտավորեցնում են մեզ թևաթափ չլինել ու կիսատ չթողնել մեր ազգային իրավունքների, ազատությունների ու արժանապատվության համար պայքարի երթը»:

 

  • Կիսվել: