երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արցախի թեմում մատուցվել է սուրբ պատարգ և կատարվել հոգեհանգստյան կարգ

Արցախի թեմում մատուցվել է սուրբ պատարգ և կատարվել հոգեհանգստյան կարգ

Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյանը հաջորդող հանգուցյալների հիշատակության օրը Արցախի թեմի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում հանդիսապետությամբ ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպս. Աբրահամյանի, ձեռամբ Տեր Մատթեոս քհն. Դրավանցի մատուցվեց սուրբ և անմահ պատարգ, որի վերջում կատարվեց հոգեհանգստյան կարգ:

Այնուհետև Սրբազան Հոր առաջնորդությամբ թեմի հոգևորականաց դասն այցելեց Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոց՝ իրենց խոնարհումն ու աղոթքը բարձրացնելու հանուն հայրենիքի ու հավատքի նահատակված եղբայրների համար: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:

  • Կիսվել: