ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի թեմի եկեղեցիներում ի հիշատակ ննջեցյալների հոգեհանգստյան պաշտոն է կատարվել

Արցախի թեմի եկեղեցիներում ի հիշատակ ննջեցյալների հոգեհանգստյան պաշտոն է կատարվել

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի հաջորդ օրը, ինչպես և տաղավար բոլոր տոներին հաջորդող օրը նվիրված է հավատով ի Քրիստոս ննջածների հիշատակին:

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմից տեղեկացնում են, որ այսօր Արցախի թեմի բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հիշատակին մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ: Հավարտ Պատարագի Ստեփանակերտի եղբայրական գերեզման-հուշահամալիրում Հոգեշնորհ Տեր Դերենիկ աբեղա Սահակյանի առաջնորդությամբ և հոգևորականաց դասի մասնակցությամբ տեղի է ունեցել հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ հայ ազգի բոլոր ննջեցյալների:

«Հոգևորականաց դասը միաբան կերպով աղոթք է վերառաքել առ Աստված՝ ննջեցյալների հոգիների հանգստության համար։ Հավարտ արարողության Ստեփանակերտի եղբայրական գերեզման-հուշահամալիրում հոգևորականաց դասը ծաղիկներ է խոնարհել ննջեցյալների շիրիմներին», - նշել են ՀԱԵ Արցախի թեմից։

  • Կիսվել: