չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Արցախի թեմի առաջնորդը հանդիպում կունենա արցախահայության հետ

Արցախի թեմի առաջնորդը հանդիպում կունենա արցախահայության հետ

Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հանդիպում կունենա արցախահայության հետ։ Այս մասին Արցախի թեմը հայտարարություն է տարածել։

«Սիրելի հայրենակիցներ,

Արցախի թեմը նախաձեռնել է հանդիպումների շարք, որի ժամանակ Արցախի թեմի նախկին հոգևորականները, մտավորականները, մշակույթի ու այլ ոլորտների գործիչները հանդիպումներ կունենան արցախահայության հետ: Հանդիպումների նպատակն է հոգևոր առումով գոտեպնդել ու համախմբել մեր հայրենակիցներին:

Առաջին հանդիպումը տեղի կունենա Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ ս.թ. օգոստոսի 30-ին ժամը 19:00: Հանդիպմանը ներկա կլինեն նաև Արցախի թեմի թեմական խորհրդի անդամները»։

  • Կիսվել: