հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախի տեղանքներում զինամթերք է հայտնաբերվել

Արցախի տեղանքներում զինամթերք է հայտնաբերվել

Տեխնածին պատահարներ՝ զինամթերքի հայտնաբերում և ոչնչացում:

Հուլիսի 22-ին՝ ժամը 11:09-ին, Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Ասկերան քաղաքի «Կակադու» կոչվող տեղանքում հայտնաբերվել է զինամթերք:

 

Ժամը 11:12-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի սակրավորական խումբը մեկնել է կանչի վայր և հայտնաբերել մեկ միավոր նռնականետի նռնակ:
Հայտնաբերված զինամթերքը պահեստավորվել է հետագա ոչնչացման համար:

Հուլիսի 22-ին՝ ժամը 13:58-ին, ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ «Հայկազով» կոչվող տեղանքում հայտնաբերվել է զինամթերք:

Ժամը 14:02-ին ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խումբը մեկնել է կանչի վայր և հայտնաբերել մեկ միավոր «БМ-21» տիպի զինամթերք:

Հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է անվտանգ տարածք հետագա ոչնչացման համար:

  • Կիսվել: