ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախի Ճանապարհային ոստիկանությունը ծառայությունն իրականացնում է նոր համազգեստով

Արցախի Ճանապարհային ոստիկանությունը ծառայությունն իրականացնում է նոր համազգեստով

ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավար կազմի ուշադրության կենտրոնում նաև ծառայողների՝ նոր համազգեստի անցնելու անհրաժեշտությունն է: Գործընթացը համակարգում շարունակվող բարեփոխումների էական բաղադրիչներից է:

Ինչպես տեղեկանում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, ապրիլի 25-ից ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության սպայական գումարտակի անձնակազմը հանրապետության տարածքում ծառայությունն իրականացնում է գարնանային՝ ավելի թեթև, հարմարավետ համազգեստով:
 
Համազգեստների սեզոնային անցումն իրականացվում է փուլերով՝ ըստ ԱՀ ոստիկանության պետի կողմից հաստատված ժամանակացույցի:

  • Կիսվել: