կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախի սննդի շուկայում իրականացված ստուգումների արդյունքները գոհացուցիչ են

Արցախի սննդի շուկայում իրականացված ստուգումների արդյունքները գոհացուցիչ են

ԱՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության, շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական ծառայության կողմից փետրվարի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում դիտարկումներ են իրականացվել հանրապետության 32 տնտեսավարող սուբյեկտների մոտ։

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում են ԱՀ գյուղատնտեսության նախարարությունից և մանրամասնում` արդյունքում սննդի շղթայում գործունեություն իրականացնող 8 տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱՀ օրենսդրությամբ ներկայացվող պահանջների համապատասխանության խախտումներ չեն արձանագրվել, իսկ խախտում թույլ տված տնտեսավարող սուբյեկտներին տրվել են հանձնարարականներ և սահմանվել ժամկետներ՝ խախտումները վերացնելու համար:

Նույն ժամանակահատվածում Ստեփանակերտ և Ասկերան քաղաքներում իրականացվել են 8 ուսումնամեթոդական շրջայցեր՝ 79 տնտեսավարող սուբյեկտների (իրացման կազմակերպություններ` 27, հացի և լավաշի արտադրության կազմակերպություններ` 21, հրուշակեղենի արտադրության կազմակերպություններ` 11, ուսումնական հաստատություններ` 20) և շրջիկ առևտրով զբաղվող 23 տնտեսավարող սուբյեկտի մոտ, որոնց ընթացքում տարվել են բացատրական աշխատանքներ և իրականացվել հսկողություն՝ հակահամաճարակային կանոնների պահպանման վերաբերյալ:

Ծառայության մասնագետներն իրականացրել են նաև բուսական ծագում ունեցող սննդամթերքում նիտրատների առավելագույն մնացորդային քանակների չափումներ, ինչից պարզ է դարձել, որ բուսական ծագում ունեցող սննդամթերքում առավելագույն մնացորդային քանակները համապատասխանում են կառավարության կողմից հաստատված նորմերին:

  • Կիսվել: