կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արցախի Շոշ համայնքի դպրոցը վերականգնումից հետո իր դռներն է բացել աշակերտների առաջ

Արցախի Շոշ համայնքի դպրոցը վերականգնումից հետո իր դռներն է բացել աշակերտների առաջ

Հունվարին Արցախի Շոշ համայնքի հանրակրթական դպրոցը վերականգնումից հետո իր դռները բացեց աշակերտների առաջ, սակայն համակարգչային սենյակը մեծ վնասներ էր կրել պատերազմի հետևանքով:
 
«Ուրախությամբ հայտնում ենք, որ համակարգչային սենյակն արդեն նոր կյանք է ստացել. Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի աջակցությամբ՝ դասասենյակն այժմ ապահովված է 10 նոր համակարգիչներով, ինչպես նաև տպիչներով և ինտերնետ հասանելիությամբ»,- ասված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարածած հայտարարության մեջ:
 
Ինչպես ասում է Հիմնադրամի Տորոնտոյի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը. «Այս նկարներում տեսնում ենք մեր ապագա IT մասնագետներին»:

  • Կիսվել: